Ուսանողներին ահաբեկում են՝ եթե ուսման վարձը չվճարեք, դուրս կմնաք. Կոստանյան
«Վերջին շրջանում շատ եմ դիմում-նամակներ ստանում ՀՀ բուհերում սովորող ուսանողներից»,- խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
Նրա խոսքով, մասնավորապես ԵՊՀ ուսանողները վարձավճարների պատճառով չեն կարողանում մասնակցել ավարտական քննություններին։ Երբեմն էլ ռեկտորատներից և դեկանատներից ահաբեկում են ուսանողներին՝ զանգել ասելով՝ եթե ուսման վարձը չվճարեք, դուրս կմնաք, և հնարավորություն չեք ունենա քննություններին մասնակցելու։
«Ես ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը աջակցության ծրագրեր էր նախատեսել ուսանողների համար, սակայն դրանք նախատեսված էին բարձր ՄՈԳ ունեցողների համար։ Բայց կան ուսանողներ, որոնք ունեն բարձր առաջադիմություն, սակայն չեն օգտվում կառավարության ծրագրից։ Իսկ բանկերում համատարծ մերժում են ուսանողական վարկ տրամադրել, քանի որ ուսանողների ծնողներն ունեն վատ վարկային պատմություններ, և բանկն էլ մերժում է ուսանողներին։ Այս պահին բացի ԵՊՀ-ից ձեռքիս տակ այլ տվյալներ չկան, թե որտեղ են ուսանողները վարձավճարի պատճառով զրկվում քննություններին մասնակցելու հնարավորությունից, բայց մոտ տասը ուսանող ինձ հետ այս խնդրով կապ է հաստատել»,- ներկայացրեց Աննա Կոստանյանը։
Պատգամավորն ասաց, որ դիմում է ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարին, ինչպես նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի ուսանողներն այս ճգնաժամային պայմաններում չզրկվեն քննություններին մասնակցելու հնարավորությունից։
«Ուսանողներին առաջարկում են տարկետում վերցնել, սակայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողի համար դա անթույլատրելի է։ Ոչ ոք չի հրաժարվում վարձավճարից, ուղղակի պետք է դրանք վճարելու անհատական ճանապարհային քարտեզներ գծվեն»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան