ՀՀ քաղաքացիների համար պարտադիր է դառնում անձը հաստատող փաստաթղթի կրումը.Փաշինյան
Համաճարակային վիճակը շարունակում է մնալ լարված, 425 նոր հաստատված դեպք և 9 մահ: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ վաղվանից ՀՀ քաղաքացիների համար պարտադիր է դառնում անձը հաստատող փաստաթղթի կրումը, խոսքը անձնագրի, վարորդական իրավունքի կամ ID քարտի մասին է:
«Փողոցում դիմակը կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ պրոցեսի էֆեկտիվությունը լրջորեն տուժում է: Համաձայն «Վարչական իրավախախոտումների» մասին օրենդրության անձնագիր չկրելու և դիմակի կրման խախտումների համար կլինեն առանձին-առանձին տուգանքներ, այսինքն՝ դիմակ չկրելու համար ՝ 10 000 դրամ և անձնագիր չունենալու համար ևս 10 000 դրամ»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ էականորեն մեծացնելու են վարչական վերահսկողությունը դիմակների կրման վերաբերյալ: Այս առումով ներգրավել են նաև պետական այլ մարմիններին,արդյունքում ՝ կրկնապատկելով վերահսկողություն իրականացնող կարգախմբերի թիվը:
Ինչ վերաբերում է ձեռնոցներ կրելու պարտադիր պայմանին, ապա վարչապետը հայտնեց,որ պարետի որոշմամբ ձեռնոցների պարտադիր կրումը հանվել է : Փորձը ցույց է տվել, որ ձեռնոցները արագ կուտակում են որոշակի նյութեր և ավելի լավ է կենտրոնանալ ձեռքերը պարբերաբար ախտահանելու խնդրի վրա»,-ասաց Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան