Արսեն Բաբայան. Այս իշխանության օրոք ՀՀ-ում իրավունք, օրենսդրություն մինչև վերջ ապականվել է
Այս իշխանության օրոք Հայաստանում իրավունք, իրավաբանություն, օրենսդրություն ապականվել է մինչև վերջ։ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Թվում էր, թե համավարակի ընթացքում օրենքները կպահպանվեն, կընդունվեն քիչ թե շատ նորմալ իրավական ակտեր, սակայն տեսնում ենք, որ անգրագիտության, դիլետանտության պատճառով շարունակվում են այդ երևույթները», - նշեց նա։
Ա. Բաբայանի խոսքով, պարետատունն օրենսդրությամբ խորհրդատվական մի մարմին է, որը պետք է կառավարությանն օգնի կառավարելու արտակարգ դրության ռեժիմում։
«Սակայն մեր կառավարության կողմից ընդունված իրավական ակտերով, պարետին վերապահվել են իրավունքներ, որոնք նա ոչ մի դեպքում չունի, մասնավորապես նորմատիվ իրավական ակտեր ընդունելու պարետի լիազորությունը, որը չունի, բայց իրականացնում է», - ասաց Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով, ՀՀ Սահամանադրության մեջ պարետ մարմին գոյություն չունի, որը կարող է ընդունել այնպիսի նորմատիվ իրավական ակտեր, որոնցով կարելի է սահմանափակել անձանց իրավունքները։
«Հետևաբար, պարետի կողմից ընդունված որոշումներն իրավաչափ չեն, անօրինական են, դրանք չէին կարող որևէ հետևանքներ առաջացնել, ոչ մի կանոն չեն կարող սահմանել, բայց գիտենք, որ մեզ մոտ հասարակությունը, տնտեսվարողներ այդ որոշումների հիման վրա որոշակի սահմանափակումների ենթարկվեցին, օրինակ տնտեսվարողների գործունեությունը կասեցվեց, այդ ընթացքում կրել են միլիոնավոր, միլիարդավոր դրամների վնասներ։
Եվ հենց այստեղ է, որ ցավալի իրողության առաջ ենք կանգնում, հետագայում ենք տեսնելու, երբ այս անձիք կփորձեն դատական ճանապարհով վերականգնել իրենց վնասները, իսկ այդ վնասները հատուցելու է Հայաստանը, ոչ թե այն անձիք, որոնք իրականացնում են այդ քայլերը»,- ասաց նա։
Ա. Բաբայանի խոսքով, բոլոր այս գործընթացների, այդ թվում դատարանների շրջափակում, Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացներ, սահմանադրական հանրավքե, այս կառավարության կողմից իրականացված քայլեր են, որոնք իրենց հեռանալուց հետո, իսկ իրենք շուտով կհեռանան, որովհետև ուղղակի այլ ճանապարհ չկա, մնալու են հաջորդ իշխանությունների ուսերին։
Հարակից հրապարակումներ`
- Արման Սաղաթելյան. Երկրում իրավիճակ է, երբ փորձագիտական պոտենցիալի զգալի մասը պետական կառավարման համակարգից դուրս է
- Հրանտ Բագրատյան. Այս պահին աշխարհում ՀՀ-ն ամենասարսափելի իրավիճակում է
- Իրավապաշտպան. Ոստիկանությունը հրահրում է վարակի տարածումը
- Մելքումյան. Եթե այս տեմպերով շարունակվի, օգոստոսին երկրում կլինի իսպառ կոլապսային վիճակ
- Թևանյան. Աղքատության խորացումն ակնհայտ է դարձել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին