Գայանե Աբրահամյան. Ոստիկանությանը հորդորում եմ անգամ ամենալարված պայմաններում չխոչընդոտել լրագրողների գործունեությունը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ներողություն է խնդրել ԱԱԾ շենքի դիմաց ոստիկանների գործողությունների հետևանքով տուժած լրագրողներից։
Ֆեյսբուքյան իր էջում նա այսօր գրել է.
«Երեկ երեկոյան ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողությունների ընթացքում, հրմշտոցի հետևանքով տուժեցին լրագրողները, խոչընդոտվեց լրագրողների մասնագիտական աշխատանքն, ինչն անթույլատրելի է, չնայած որևէ դիտավորություն կամ հատուկ լրագրողների դեմ ուղղված գործողություն առկա չէր։
Ներողություն եմ խնդրում տուժած իմ բոլոր նախկին գործընկերներից և ակնկալում եմ ըմբռնում, քանի որ համավարակով պայմանավորված Արտակարգ դրության այս օրերին և' լրագրողները, և' ոստիկանությունն իրենց ծառայությունն իրականացնում են խիստ լարված պայմաններում` վտանգելով առողջությունն ու կյանքը։
Այսօր կդիմեմ Ոստիկանություն` պարզելու բոլոր մանրամասները և ծառայողական քննություն անցկացնելու անհրաժեշտությունը։
Ոստիկանությանը հորդորում եմ ցանկացած իրավիճակում, անգամ ամենալարված պայմաններում չխոչընդոտել լրագրողների գործունեությունը, ավելին` պայմաններ ստեղծել լրագրողական ծառայությունն անվտանգ իրականացնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանապետի հանձնարարությունը՝ ԱԱԾ դիմաց լրագրողների հետ կապված միջադեպի կապակցությամբ
- «Մեդիա պաշտպան». Իշխանությունը լրագրողներին լռեցնելու համար օգտագործում է ոստիկանությանը
- Ոստիկանությունը կուսումնասիրի լրագրողների բռնության կադրերը
- «Դա մեր ամբողջ պոտենցիալը չէր». ոստիկաններն ուժ կիրառեցին լրագրողների նկատմամբ
- ԱԱԾ շենքի դիմաց հրմշտոց է, քաշքշուկ
- Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից
- ԱԱԾ շենքի դիմաց բազմաթիվ ոստիկաններ են բերվել