Դատական նիստին մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը
Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ վերսկսկեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը։ Դռնբաց դատական նիստին մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը։
Նիստին չի ներկյացել փաստաբան Ռուբեն Սահակյանը, նա գրավոր դիմում է հասցեագրել դատավոր Արսեն Նիկողոսյանին՝ նշելով, որ ինքը 73 տարեկան է, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված գտնվում է թիրախայաին խմբում։ Սահակյանը գրավոր դիմում նշել է, որ իր բողոքը դատարանում կներկայացնի Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, նաև տեղեկացրել է, որ հարցը համաձայնեցրել է պարոն Քոչարյանի հետ։
Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ առարկություն չունի։ Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չունի։
«Պարոն Քոչարյանն այսօր հատուկ ցանկացել է գալ նիստին, պարոն դատավոր, որպեսզի Ձեզ հետաքրքրող հարցերին տա պարզաբանումներ»,-ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, սկսեց քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Նիստի ընթացքում փաստաբանները ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երեք միջնորդությունները․ Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետերի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ փաստաբանների բողոքը նախ մակագրվել էր վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ինչից հետո պաշտպանները հետ վերցրեցին այն՝ հիմնավորելով, որ Դանիելյանը չի կարող այս գործով արդարադատություն իրականացնել։ Նրանք բողոքը ներկայացրեցին երկրորդ անգամ, այս անգամ այն մակագրվել է Արսեն Նիկողոսյանին։։
Մայիսի 8-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը ներկայացրել էր երեք միջնորդություն՝ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը վերացնելու, գրավով փոխարինելու, խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։ Դրանցից որևէ մեկը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը չբավարարեց։
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ դատարանում կշարունակվի Ռոբերտ Քոչարյանին պաշտպանների բողոքի քննությունը
- Քոչարյանի փաստաբանների բողոքը վերաքննիչը կշարունակի քննել հունիսի 17-ին
- Դատավոր Նիկողոսյանը որոշեց չհետաձգել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքն այսօր կքննի դատավոր Արսեն Նիկողոսյանը
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով այսօրվա նիստը չի կայանա
- Գլխավոր դատախազը չբացառեց, որ կարող են բողոքարկել Ռ.Քոչարյանի վերաբերյալ դատարանի վերջին որոշումը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցնում Արմեն Դանիելյանին մակագրված բողոքները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա