ՀՌՀ-ն լիազորված չէ մոնիթորինգի ենթարկել փոքր համայնքային ընտրությունները
«Մենք որևէ լծակներ չունենք, երբ որ հեռուստաընկերությունները, օրինակ, սկսեն առավոտից երեկո գովաբանել մի փոքր համայնքի թեկնածուներից մեկին»,- խորհրդարանում հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը ներկայացնելու ժամանակ, երբ պատասխանում էր ընտրական գործընթացները մոնիթորինգ անելու մասին հարցին:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ ըստ Ընտրական օրենսգրքի, հանձնաժողովը ընտրությունների գործընթացը վերահսկում է միայն համապետական, մայրաքաղաքային և համապատասխան մեծ թվով ընտրողներ ունեցող համայնքների ընդրությունների դեպքերում:
Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, նկատելով, որ հաջորդ տարի մի շարք համայնքներում ընտրություններ են իրականացվելու և շատ են դեպքերը, երբ հեռուստատեսությունները միակողմանի քարոզչություն են իրականացնում, առաջարկեց սահմանադրությամբ ընդլայնել հանձնաժողովի լիազորությունները: Ըստ պատգամավորի, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին հնարավորություն է տրված վերահսկել վերգետնյա հեռարձակում ունեցող լրատվամիջոցները և եթե այն բավարար չէ, պետք է ընդլայնել լիազորությունները:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ ըստ Ընտրական օրենսգրքի, հանձնաժողովը ընտրությունների գործընթացը վերահսկում է միայն համապետական, մայրաքաղաքային և համապատասխան մեծ թվով ընտրողներ ունեցող համայնքների ընտրությունների դեպքում:
Տիգրան Հակոբյանը նկատեց, որ Սահմանադրության մեջ հանձնաժողովին հատկացված լիազորությունները լիարժեք են և հարցը պետք է լուծվի օրենքների մակարդակով: Ըստ բանախոսի պետք է փոփոխություններ կատարվեն Ընտրական օրենսգրքում կամ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում», որով կպարտադրվի հավասար պահանջներ թեկնածու ցանկացած հասարական գործչի նկատմամբ՝ անկախ այդ ընտրությունների մակարդակից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները