Պեկինը փակում է բոլոր դպրոցներն ու համալսարանները կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով
Պեկինը նախօրեին բարձրացրեց հանրային առողջության արտակարգ իրավիճակների արձագանքման մակարդակը երրորդից երկրորդի: Այս մասին, Euronews-ի հաղորդմամբ, հայտնել է քաղաքային իշխանությունը:
Քաղաքի հիմնական, միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունները ժամանակավորապես դադարեցնում են դասերն այսօրվանից։ Բացի այդ, արգելվում Պեկին այցերը՝ Չինաստանի այլ շրջաններից ժամանած զբոսաշրջային խմբերի համար: Համաճարակաբանական սպառնալիքի բարձր մակարդակ ունեցող տարածքների բնակիչներին թույլ չեն տալիս լքել քաղաքը:
Քաղաքը դադարեցրել է մշակութային, զվարճանքի և սպորտային միջոցառումների անցկացումը:
Նշենք, որ անցած շաբաթ Պեկինի հարավային մեծածախ Սինֆադի մեծածախ շուկայում COVID-19-ի բռնկում է գրանցվել։ Այդ ժամանակվանից ի վեր հայտնաբերվել է ավելի քան 100 վարակված, որոնց մեծ մասը խանութների աշխատակիցներ են, նրանց հարազատներն ու ընկերները:
Հարակից հրապարակումներ`
- Պեկինում հաստատվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք
- Չինական մեկ այլ քաղաք ռազմական դրություն է սահմանում՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով