Հաղթանակի շքերթին մասնակցելու համար Ռուսաստան են ժամանել 12 երկրների զինվորականներ
Հունիսի 24-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա շքերթին մասնակցելու համար Ռուսաստան են ժամանել 12 երկրների զինվորականներ: Այդ մասին, Ria-ի հաղորդմամբ, «Կրասնայա Զվեզդա» թերթին տված հարցազրույցում ասել է բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, որը ղեկավարելու է հանդիսավոր շքերթը:
Խոսքը գնում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների մասին:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում որոշել էր հետաձգել մայիսի 9-ին նախատեսված Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը՝ համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով: Մայիսի 9-ին Ռուսաստանի քաղաքներում տեղի ունեցան օդային շքերթներ և տոնական հրավառություն: Մայիսի վերջին Պուտինը հայտնեց, որ շքերթ տեղի կունենա հունիսի 24-ին:
Շքերթին կմասնակցեն ավելի քան 13 հազար զինված ուժեր, կներգրավվեն 234 միավոր ժամանակակից և պատմական ցամաքային ռազմական տեխնիկա, ներառյալ վերջին «Терминатор» տանկային մարտական մեքենաներ, ՀՕՊ հրթիռային համակարգեր, ինչպես նաև 75 ինքնաթիռ և ուղղաթիռ:
Տոնական նվագախումբը կներկայացնեն 900 երաժիշտներ:
Ընդհանուր առմամբ, ողջ Ռուսաստանով շքերթներին կմասնակցեն ավելի քան 64 հազար զինվորականներ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին