Քաղաքական 13:31 17/06/2020 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Կատարվողը ընտրակեղծիքի՞ դեմ է, թե՞ կոնկրետ մեկ մարդու

Այլընտրանքային նախագծեր խումբ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«Ընտրակեղծիքների համակարգը ռազմավարական այլանդակություն է և չափազանց վտանգավոր։ Այն, սկսած 1995-ից, կիրառական կողմի և մեթոդների տեսակետից ապրել է մեծ էվոլյուցիա՝ պարզագույն ընտրական արկղերի գողություն և լցոնում, կրիմինալ տարրերի ներգրավում, հանձնաժողովների տոտալ կաշառում, հետո՝ ավելի մշակված եղանակներ, կրկնաքվեարկություններ, հաշվառման վայրի փոփոխություն, շրջիկ խմբեր, իհարկե ամենազանգվածայինը՝ ընտրակաշառք, որը վերցնում են ինքնակամ, և որի համար ձևավորվել էր բարոյական նորմ՝ «վերցրել ես՝ պիտի խոստացածդ ձևով քվեարկես»։ Եվ դա ճնշող մեծամասնությամբ պահպանվում էր։ Եվ իհարկե՝ կուլմինացիան՝ ռեյտինգային ընտրակարգը, որն ապահովում էր ընտրակաշառքի օրենսդրական բազան, ինչը կոնկրետ երկրի կոնկրետ պայմաններում ուղղակի նշանակում էր անխափան մեխանիզմի գործարկում՝ փողատեր, փողի տոտալ բաժանում և փողի տոտալ ընդունում։

2017-ի ընտրված (և նույնիսկ պարտված) փողատերերի քանակը և որակը ամենավառ ապացույցն է։ Ապացույցն է, որը պետք է պատճառը դառնար առաջին հերթին ոչ թե քրեական գործի, այլ՝ խորքային հետևությունների և, եթե կա նպատակ, խորքային լուծումների։

Եթե կա ընտրակեղծարարության համակարգը Հայաստանում հասկանալու, պատմական այդ էջը փակելու նպատակ և հանրային պահանջ, ապա պետք է դրան անպայման մասնակից դարձնել ընտրողին՝ հասարակությանը։ Առանց դրա արդյունք չի լինի՝ դատախազով, ԱԱԾ-ով և «87 հրեշտակներով» կլուծվի լրիվ այլ խնդիր՝ մեկ մարդու դեմ կազմակերպված արշավի։
Եթե դնում ենք խնդիր՝ կեղծիքների համակարգը հասկանալու և ջարդելու, ապա պիտի ընդունենք ծանր փաստը՝ դրանց մասնակից են եղել հարյուր հազարավոր, եթե ոչ՝ միլիոնավոր մեր քաղաքացիներ։ Ամբողջական գյուղերով, թաղերով, ընտանիքներով, շենքերով, կոլեկտիվներով, իրար պաս տալով, իրար համար բարեխոսելով և այլն։ Սա ողբերգություն է, բայց միայն այս փաստն ընդունելն է ճանապարհը առողջանալու։

Եթե որոշում ենք գնալ քրեական գործի հարուցման ճանապարհով, ապա կարող է կարիք լինել՝ կալանավորելու մոտ 800 հազար ընտրողի (գումարած՝ ամենատարբեր շտաբերում ու համայնքներում գործող կազմակերպիչների մոբիլ և «արդյունավետ» խմբերը) և, իհարկե, հաղթած և պարտված փողատեր ռեյտինգայինների զգալի մասին։ Իսկ այս վերջինս, ուզում ենք մենք դա, թե ոչ, Հայաստանի բիզնես պոտենցիալն է։ (Ճակատագրի հեգնանքով՝ Ծառուկյանը դեմ է եղել ռեյտինգային համակարգին և ինքը չի մասնակցել այդ ընտրակարգով՝ ունենալով բոլոր հնարավորությունները՝ Կոտայքի մարզում 102 տոկոս ստանալու)։

Երկար տարիների, բազմաթիվ ընտրություններ ընթացքում հանձնաժողովներ, կազմակերպիչներ, բաժանողներ, «տասովշիկներ», շտաբներ. սրանք բոլորը կազմված են եղել իրական մարդկանցից։ Սրանց բոլորի առանցքում մարդն է։ Իսկ հարյուր հազարավոր անուններից կազմված ընտրացուցակները՝ հայ ժողովուրդը, հայ հասարակությունը։
Բոլոր համակարգերում ընդգրկված են եղել նաև կրթված և որոշակի կենսագրություն ունեցող մարդիկ՝ ուսուցիչներ, տնօրեններ, պաշտոնյաներ, իրավապահներ և այլն։

Սկսե՞նք խոսել սրա մասին, թե՞ մեկ հոգու վրա ինչ-որ ցուցակ բարդենք։
Սկսե՞նք խոսել և տեսնել ուղիղ կապը՝ ընտրակաշառքի և համաճարակի փուլում դիմակ չկրելու, ընդհատակյա խնջույքների և այլ նորմերի չպահպանման միջև։ Կա ուղիղ կապ, որովհետև առանցքում մարդն է՝ ՀՀ քաղաքացին։ Միասնաբար՝ մեր հասարակությունը։
Ուղիղ կապը ընտրակաշառքի և վարակի տարածման մեջ ապացուցում է մեր հարևան Վրաստանը։ Վրաստանում երբեք չեն եղել ընտրակաշառքի այն գռեհիկ ծավալները և ձևերը, ինչ Հայաստանում։ Բացառությամբ՝ Վրաստանի երկու ռեգիոնի՝ հայաբնակ և ադրբեջանաբնակ շրջանների։
Եվ համավարակի դեմ պայքարում էլ Վրաստանի գրանցված հաջողությունը լրիվ տրամաբանական էր՝ գրագետ կառավարում և կապ քաղաքացու հետ։

Ի՞նչ է արվել Հայաստանում 2018-ից հետո։ Մեծ հաշվով՝ ոչինչ։
Խնդիր չի դրվել՝ կրթել քաղաքացուն, առողջացնել հասարակությանը։ Ավելին, ժողովրդավարության և ազատ քաղաքացու մոդելը երբեմն պարզունակացվել է մինչև շարքային խուլիգանության թույլատրելիություն.  երբ կառավարության դուռը ջարդում էին, վարչապետն ասում էր՝ իրենց դուռն է, ինչ կուզեն՝ կանեն։ Պետություն-հասարակություն նմանատիպ հարաբերությունների շարունակությունը, այդ տրամաբանությամբ, պիտի լինի՝ իրենց ձայնն է, ում կուզեն՝ կծախեն, իրենց դիմակն է, երբ կուզեն՝ չեն դնի։ Եվ որպես սրան անմիջական հակասություն՝ որևէ ռացիոնալ քննադատության պարագայում պետությունն իր ուժային գործիքներով սկսում է անխնա օգտագործվել։ Հակասական գործողությունների ու հախուռն տեքստերի երկու տարում քաղաքացին ոչ թե պարզապես չկրթվեց, այլ հակառակը, զրկվեց որևէ տարրական ուղենիշից, որը կօգներ՝ հասկանալու իր և պետության հարաբերությունները, իր դերը՝ հասարակության կայացման մեջ։
Երկու տարվա մեջ ընտրական օրենսգիրքը չփոխվեց, հանրային քննարկման թեմա չդարձավ ընտրակեղծարարությունը, հասարակությանը չանցավ բարդ, բայց անխուսափելի առերեսման միջով, որը թույլ կտար ընդունել և զգալ  սեփական մասնակցությունը ընտրակեղծարարության այլանդակ համակարգին, և դրանով իսկ՝ մասնակիցը դառնալ նոր հանրային խաղի կանոնների։

Եթե վաղը հնարավորություն լինի ընտրակաշառք տալու, կարծում եք՝ արտադրական քանակով չի՞ բաժանվելու և չի՞ վերցվելու։ Վստահաբար լինելու է. մարդը նույնն է մնացել։ Իսկ երկու տարին բավարար ժամանակ էր՝ որոշակի հարցերում նոր քաղաքացի ունենալու համար։

10 հազար դրամ ընտրակաշառք վերցրածների մեծ մասը 2018-ին փողոց փակեց և իշխանություն փոխեց։ Նույն մարդիկ։ Այս երկու տարում նրանց մեծ մասի մոտ չի եղել քաղաքացիության աճ, նրանց միկրոսոցիումներում չի եղել բարդ քննարկում և սոցիումային զարգացում։ Հետևաբար՝ նույն մարդիկ, նույն հասարակությունը վաղը կարող է դարձյալ հայտնվել փողոցում։ Ո՞ւմ լիդերությամբ, ու՞մ լոզունգներով, ու՞մ և ի՞նչ մոտիվացիայով՝ ես չգիտեմ։ Բայց դա վախեցնող է։
Այսօրվա իշխանությունը, հանուն իշխանության պահպանման, ուժային պատերազմ է հայտարարում քննադատական որևէ միտք հնչեցնող բոլոր մարդկանց և բուֆերային շրջանակներին, իր ներսում գնում է տոտալիտար բյուրեղացման ճանապարհով, իսկ լայն զանգվածների մոտ համաճարակի ֆոնի վրա սկսում են աճող տեմպերով սրվել սոցիալական խնդիրները։ Դժվար է հաշվարկել, թե ինչ զարգացումերի կարող է բերել սա։

Վերջաբան. Քաղաքական Գուանտանամո

Երեկվա 87-ի քվեարկությունը հակասական տրամադրություններ է ստեղծում։ Իհարկե, որոշ կոնկրետ դեպքերում արձանագրվել է մարդու դեֆոլտ։ Բայց ես դեմ եմ որևէ մեկի վրա թիրախավորված հարձակումներին և նրանց պրոբլեմի առանցք սարքելուն։ Դա հարցի լուծում չէ։ Վստահ եմ՝ 87-ից ոմանք իրենց մեջ ծանր ապրումներ են ունեցել, ինչ-որ կարևոր բան են իրենց մեջ ջարդել, որը երբեք չեն մոռանալու և չեն ներելու՝ իրենք իրենց և իրենց պարտադրողներին։ Գուցե այդ ոմանք շատ են, գուցե կորցրածը թանկ բան է։ Բայց խնդիրն ուրիշ տեղ է։ Ի՞նչ մեխանիզմներով և ինչո՞ւ է այդքան հեշտ ձևավորվում քաղաքական «գուանտանամոն», երբ անհատը ոչինչ է համակարգի և հրամանի առաջ։ Եվ եթե քվեի կեղծման դեմ պայքարը կարևոր է բոլոր ժամանակներում և ամենուր, ապա ինչու՞ ԱԺ պատերի ներսում կատարվող քվեարկությունը չպետք է ենթարկվի նույն կանոնին»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:01
Անգամ ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ. Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Ադրբեջանը Հայաստանին պարտադրելով նոր Սահմանադրություն, պարիտետի...
Աղբյուր` Panorama.am
13:41
Սալոմե Զուրաբիշվիլին լքեց նախագահական պալատը և Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես դարձավ Վրաստանի նախագահ
Սալոմե Զուրաբիշվիլին որոշել է լքել Վրաստանի նախագահի նստավայրը՝ Օրբելիանի պալատը՝հայտնելով, թե իր հետ վերցնում է լեգիտիմությունը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
13:24
Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին. Հենրիխ Մխիթարյան
Հայստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է...
Աղբյուր` Panorama.am
13:16
Եղանակի տեսությունը՝ առաջիկա տոնական օրերի համար
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են տոնական օրերի եղանակի տեսությունը. «Երևան քաղաքում`...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում` ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներն կան. Տիգրոն Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո,...
Աղբյուր` Panorama.am
11:22
Մեկնարկել է Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը
Վրաստանի խորհրդարանի շենքում տեղի է ունենում Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը՝ նախկին ֆուտբոլիստ, ներկայիս քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:09
Երկրաշարժ՝ Վրաստանում, որը զգացվել է նաև Հայաստանում
Սյսօր, դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
10:54
Թբիլիսիում քաղաքացիները վաղ առավոտվանից հավաքվում են Օրբելիանի նախագահական պալատի մոտ
Քաղաքացիները հավաքվում են Օրբելիանի պալատում (Վրաստանի նախագահի նստավայր)։ Նրանք սպասում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին։...
Աղբյուր` Panorama.am
09:45
Շղթայական ավտովթար Արարատում 100-ից ավելի ավտոմեքենաների մասնակցությամբ, կա մեկ զոհ
Դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:31
Հարավային Կորեայում կործանված մարդատար ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները զոհվել են
Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները մահացել են։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}