Վրաստանում կորոնավիրուսով վարակված ամենատարեց պացիենտը 90 տարեկան է, ամենակրտսերը՝ 9 ամսական
Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրներից ամենատարեց պացիենտը 90 տարեկան է, իսկ ամենակրտսերը՝ 9 ամսական։ 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին նշված է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հերթական զեկույցում:
Ըստ հաշվետվության, հետազոտության շրջանակներում վերլուծվել են նոր կորոնավիրուսի վարակակիր, «PCR» թեստավորմամբ հաստատված 800 պացիենտի տվյալներ, այդ թվում՝ 390-ը (48.7%) տղամարդ և 410-ը (51.2%) կին:
Միջին տարիքը եղել է 42: 18 տարին չլրացած վարակակիր անձանց թիվը կազմել է 98 (12,25%):
Տարիքային խմբերն այսպիսին են. 0-4 տարեկան 19 հոգի, 5-14 տարեկան 61 հոգի, 15-19 տարեկան 38 հոգի, 20-29 տարեկան 106 հոգի, 30-59 տարեկան 412 հոգի, 60-69 տարեկան 89 հոգի, 70-79 տարեկան 53 հոգի, 80+ 22 հոգի:
Զեկույցի համաձայն, Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրներից 101-ը բուժանձնակազմի անդամ է, նրանցից մեկը մահացել է։
«Առողջապահության ոլորտի աշխատակիցները կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամենառիսկային խմբերի թվում են և նրանց վարակման կանխարգելումը կառավարման կարևոր ասպեկտներից է: Վարակի փոխանցման շղթայում բուժանձնակազմը հաճախ ունի շղթայական դեր»,- նշված է զեկույցում:
Փաստաթղթում ասվում է, որ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների վարակման հաճախականությունն աշխարհում տատանվում է 5-20 տոկոս:
«Վրաստանում 2020 թվականի փետրվարի 26-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ արձանագրված է բժշկական ծառայություն մատուցող ծառայությունների աշխատակիցների վարակման 119 դեպք, որը երկրում արձանագրված դեպքերի (829) 14,4 տոկոսն է, այդ թվում՝ 84,9 տոկոսը(101 դեպք) բուժանձնակազմի անդամ է և 15,1 տոկոսը (18 դեպք) ՝ տեխնիկական անձնակազմ»,- նշված է հաշվետվությունում:
Բուժանձնակազմի անդամ վերոնշյալ վարակակիրներից մահվան ելք է եղել միայն մեկի դեպքում (70-ամյա բուժքույր):
Հարակից հրապարակումներ`
- Փետրվարի 26-ից ի վեր առաջին անգամ Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել
- Հայաստանի ու Վրաստանի միջև քաղաքական լարվածություն չկա, մենք լավ ընկերներ ենք. Գամկղրելիձե
- Վրաստանում սոցիալական որոշ խմբեր չեն տուգանվի դիմակ չդնելու համար
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք
- Վրաստանում այսօրվանից բացվում է ներքին զբոսաշրջությունը
- Վրաստանում 8 նոր կորոնավարակակիր, 5 ապաքինված
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք