Քոչարյանի գործով դատախազին դուր չեկան դատավորի հարցադրումները
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը քննող վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին հարցրեց՝ Հայաստանի ու Արցախի նախկին չորս վարչապետները կարո՞ղ են իրենց հեղինակությամբ ազդել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի վարքագծի պատշաճ իրականացման վրա։
«Բացառում եմ»,- հայտարարեց դատախազը։
Դատավորը հետաքրքրվեց՝, եթե դատարանը հնարավոր համարի գրավը, ինչ չափի սահմաններում այն կարող է սահմանափակել մեղադրյալի վարքագիծը։
«Իմ համոզմամբ, խափանման միջոց գրավը Ռոբերտ Քոչարյանի պատշաճ վարքագիծը ոչ մի դեպքում ապահովել չի կարող»,- ասաց դատախազը։
Մեղադրող դատախազին կարծես այնքան էլ դուր չեկան դատավորի հարցերը։ Գ. Բաղդասարյանն ասաց, վստահ է, որ դատավորը դիրքորոշում չունի հարցի վերաբերյալ, հարցերը տալիս է դիրքորոշում կազմելու նպատակով, բաց դրանք «ակնհայտորեն պաշտպանական կողմի վարքագիծը փոխեցին»։
«Պաշտպանական կողմը դատարանի դահլիճից դուրս եկավ ու ներս բերեց Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների հայտարարությունը, որտեղ պաշտպանության կողմը սկսեց ակնկալել այդ հարցադրումների ֆոնի վրա, որ կարծես գրավի արժեքը որոշելն է այստեղ պակասում։ Ընդ որում, արժեքն այդպես էլ չներկայացրեցին, էն դեպքում, երբ անշարժ գույքը գրավադրելուց ևս պետք է որոշակի արժեք ապացուցվի, իսկ դա դատարանը չի գնահատում»,- ասաց դատախազը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Խոսքը վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երեք միջնորդություններին․ Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետերի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Ես երբեք պատասխանատվությունից չեմ խուսափել
- Դատական նիստին մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը
- Վերաքննիչ դատարանում կշարունակվի Ռոբերտ Քոչարյանին պաշտպանների բողոքի քննությունը
- Քոչարյանի փաստաբանների բողոքը վերաքննիչը կշարունակի քննել հունիսի 17-ին
- Դատավոր Նիկողոսյանը որոշեց չհետաձգել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան