ԱՀԿ-ն ողջունում է կորոնավիրուսի դեմ դեքսամետազոնի կիրառման նախնական արդյունքները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ողջունում է Միացյալ Թագավորության կլինիկական փորձաքննության նախնական արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ դեքսամետազոն դեղամիջոցը, որը հանդիսանում է կորտիկոստերոիդ, կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդներին։
Ըստ ԱՀԿ-ին ներկայացված նախնական տվյալների, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված հիվանդների մոտ այս դեղամիջոցով բուժումը ցույց է տվել, որ մահացությունը կրճատվում է մոտ մեկ երրորդով, իսկ միայն թթվածին պահանջող հիվանդների դեպքում մահացությունը կրճատվել է մոտ մեկ հինգերորդով,
Ասվում է, որ դեղամիջոցը օգտակար է եղել միայն COVID-19-ով ծանր հիվանդների մոտ և չի ուսումնասիրվել մեղմ ախտանիշներով հիվանդություն ունեցողների մոտ:
«Սա առաջին բուժումն է, որը ցույց է տալիս, որ նվազեցնում է մահացությունը COVID-19 հիվանդների մոտ, որոնք թթվածնի կամ օդափոխիչի կարիք ունեն։ Սա հիանալի նորություն է, և ես շնորհավորում եմ Միացյալ Թագավորության Կառավարությանը, Օքսֆորդի համալսարանին և Մեծ Բրիտանիայի բազմաթիվ հիվանդանոցներ և հիվանդներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս փրկարար գիտական առաջընթացում», - ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն, դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը:
Դեքսամետազոնը ստերոիդ է, որն օգտագործվում է 1960-ականներից ի վեր՝ բորբոքումները նվազեցնելու համար մի շարք պայմաններում, ներառյալ բորբոքային խանգարումները և որոշ քաղցկեղները: Այն 1977 թվականից ի վեր ընդգրկվել է ԱՀԿ Հիմնական դեղերի ցանկում, և այն ներկայումս արտոնագրված է և մատչելի է շատ երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան