Ոստիկանությունը փողոցներում կանգնեցնում է դիմակով մարդկանց և ստուգում անձնագրի առկայությունը
Ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացնում Երևանում և ՀՀ ողջ տարածքում։ Երևանում ոստիկանները մոտենում են այն քաղաքացիներին, որոնք դիմակներով չեն, նաև անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում։
Պարետի որոշմամբ, արդեն քաղաքացիները պետք է իրենց մոտ պարտադիր ունենան անձը հաստատող փաստաթուղթ։
Տեսանյութի մեջ մեկնաբանություն է հնչում, որ եթե քաղաքացին իր մոտ չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունքի վկայական, ոստիկանները կազմում են վարչական իրավախախտման մասին արձանագրություն։
Եթե քաղաքացին չի ունենում և դիմակ, և անձը հաստատող փաստաթուղթ, նրա նկատմամբ երկու վարչական արձանագրություն է կազմում՝ առանց դիմակ լինելու ու անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ քաղաքացիների համար պարտադիր է դառնում անձը հաստատող փաստաթղթի կրումը.Փաշինյան
- Դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, բայց եթե այլ զարգացումներ են լինում՝ պետք է. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան