ԱՆ. ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքում օգտագործվում է դեքսամետազոն
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների բուժման ընթացքում օգտագործվում է դեքսամետազոն դեղամիջոցը։ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Panorama.am-ին ասաց, որ այն անհրաժեշտության դեպքում տրվում է միայն վերակենդանացման բաժանմունքներում գտնվող պացիենտներին բժշկի ցուցումով։
Նշենք, որ Միացյալ Թագավորության կլինիկական փորձաքննության նախնական արդյունքների համաձայն, դեքսամետազոն դեղամիջոցը, որը հանդիսանում է կորտիկոստերոիդ, կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ողջունել է բրիտանացի գիտնականների արձանագրած արդյունքները։
Ըստ ԱՀԿ-ին ներկայացված նախնական տվյալների, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված հիվանդների մոտ այս դեղամիջոցով բուժումը ցույց է տվել, որ մահացությունը կրճատվում է մոտ մեկ երրորդով, իսկ միայն թթվածին պահանջող հիվանդների դեպքում մահացությունը կրճատվել է մոտ մեկ հինգերորդով։ Ասվում է, որ դեղամիջոցը օգտակար է եղել միայն COVID-19-ով ծանր հիվանդների մոտ և չի ուսումնասիրվել մեղմ ախտանիշներով հիվանդություն ունեցողների մոտ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն ողջունում է կորոնավիրուսի դեմ դեքսամետազոնի կիրառման նախնական արդյունքները
- ԱՀԿ-ն պատրաստ է ամբողջ ներուժով աջակցել Հայաստանին համավարակի դեմ պայքարում
- COVID-19-ի գլոբալ պատկերը վատթարանում է. ԱՀԿ
- Կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցների փորձարկում
- Գիտնականները հաստատել են ռեմդեսիվիր դեղամիջոցի արդյունավետությունը կորոնավիրուսի բուժման գործընթացում. BBC
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան