Միսսուրիում ապամոնտաժվել է Կոլումբուսի հուշարձանը, որը կանգնած էր 140 տարի
ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենտ-Լուիս քաղաքի Տաուեր-Գրոուվ զբոսայգում ավելի քան 140 տարի առաջ տեղադրված Քրիստափոր Կոլումբոսի հուշարձանը ռասզիմի դեմ պայքարի և ԱՄՆ-ում հուշարձանների զանգվածային քանդելու ֆոնին ապամոնտաժվել է։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Fox 2-ին։
Այգու ղեկավարությունը Ֆեյսբուքում հաստատել է, որ թույլ է տալիս հուշարձանի ապամոնտաժումը:
«Երբ 140 տարի առաջ Կոլումբոսի հուշարձանը կանգնեցվեց այգում, դա արվեց այն նպատակով, որպեսզի նշվին ներգաղթյալների ներդրումը այս տարածաշրջանում: Բայց այժմ շատերի համար այն բնիկ ժողովուրդների և մշակույթների պատմական անտեսման խորհրդանիշ է, ինչպես նաև նրանց համայնքների ոչնչացմանը: Այգու այցելուների և աշխատակիցների համար անվտանգ, ներառական և հաճելի մթնոլորտ ապահովելու համար, այգու լիազոր անձանց խորհուրդը թույլատրել է այս շաբաթ Կոլումբուսի հուշարձանի ապամոնտաժումը», - ասված է վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Fox 2-ի հաղորդմամբ, քաղաքի բնակիչները կոչ են արել քանդել հուշարձանը վերջին մի քանի տարիներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին