АNOC-ի գլխավոր ասամբլեան կանցկացվի Սեուլում
Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի /АNOC/ և Կորեայի լիմպիական կոմիտեի համատեղ որոշումով АNOC -ի գլխավոր ասամբլեան կանցկացվի Սեուլում, 2021 թ․ հոկտեմբերի 26-27-ը։
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ ժամկետը ընտրվել է այն սկզբունքով, որ դա չհամընկնի խոշոր մարզական իրադարձությունների հետ:
Օրակարգում գլխավոր հարցերը կլինեն Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի ամփոփումը, Պեկինի ՝ ձմեռային և Փարիզի՝ ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչների զեկույցները:
Համաժողովը հնարավորություն կտա վերամիավորել ազգային օլիմպիական կոմիտեներին ու նպաստել օլիմպիական շարժմանը։
Ավելի վաղ, ասոցիացիան որոշում էր կայացրել օժանդակել ԱՕԿ-ներին՝ Տոկիոյի խաղերի մեկնարկներին նախապատրաստվելու մասին: Այդ միջոցառման արդյունքները նույնպես կամփոփվեն Սեուլում: