Ադրբեջանը խոստացել է տարհանել իր քաղաքացիներին Դաղստանից՝ ՌԴ ուժայինների գործողություններից հետո
Հունիսի 16-ի առավոտյան Դաղստանում գտնվող ժամանակավոր բնակեցման ճամբարում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության և Ադրբեջանի քաղաքացիների միջև, որոնք կորոնավիրուսային համաճարակի պատճառով մնացել են այնտեղ ու ցանկանում են վերադառնալ իրենց երկիր։ Այս մասին գրում է Настоящее время-ն։
Բախումների արդյունքում մոտ 90 մարդ էր տարվել ոստիկանության բաժանմունքներ, սակայն, ինչպես ասել է տարածաշրջանի քննչական կոմիտեի ղեկավարի ավագ օգնական Ռսուլ Թեմիրբեկովը, «նրանք ձերբակալված չեն»:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է Դաղստանի հետ ցամաքային սահմանի երկայնքով Ադրբեջանի ավելի քան 150 քաղաքացիների տարհանելու պլանների մասին՝ ափսոսանք հայտնելով կատարվածի համար:
Նշենք, որ միջադեպը սկսվել էր հունիսի 15-ի երեկոյան: Դաղստանի Դերբենդի շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆուադ Շիխիևն ասել է, որ ադրբեջանցիները ստացել են ցուցակ՝ 120 մարդու անուններով, որոնց թույլատրվել է հատել սահմանը և վերադառնալ տուն, ինչը վրդովմունք է առաջացրել, քանի որ ոչ բոլորը կկարողանան վերադառնալ։
Ընդհանուր առմամբ, այժմ սահմանին մոտ 600 մարդ կա և բոլորն էլ ցանկանում են վերադառնալ հայրենիք: Առաջնահերթություն է տրվել կանանց ու երեխաներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան