Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց
Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի շենքից։
Նա չպատասխանեց լրագրողների հարցերին, միայն ասաց, որ արդեն բոլոր հարցերին պատասխանել է, իսկ այլ մանրամասներ կհաղորդեն փաստաբանները:
Գ. Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քիչ ասելիք ունի, քանի որ ներկա պաշտպանները նոր են ներգրավվել քրեական գործում։
«Ժամանակ ենք խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, որպեսզի լիարժեք պաշտպանություն իրականացնենք»,- ասաց նա։
Երեմ Սարգսյանը հայտնեց, որ վաղը, ժամը 16։30-ին կշարունակվի դատական նիստը։
«Գործի նյութերից որևէ տվյալ չունենք, որպեսզի հստակ տեղեկություն հայտնենք։ Այսօր, ըստ էության, քննություն տեղի չի ունեցել, ընթացիկ պրոցեսներ կային, որ պետք է անցնեինք»,- նշեց պաշտպանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում քննվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե կալանավորման որոշում կայացվեց, դա կլինի քաղաքական հետապնդումների տրամաբանության մեջ. Աբովյան
- Եթե վաղը Փաշինյանը դառնա ընդդիմություն, մենք նույն ձևով կարձագանքեինք.Ղազինյան
- Արթուր Վանեցյան. Եկել եմ դատարան՝ քաղաքական համերաշխություն հայտնելու Ծառուկյանին
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը կքննի դատավոր Ռոբերտ Պապոյանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան