Մ. Զախարովա. ԼՂ կարգավորման հարցով հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է հունիսի վերջին
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտական կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ», - այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է վերսկսվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ երկխոսությունը:
«Անցյալ ամիս նրանք անցկացրել են համատեղ տեսակոնֆերանս, որտեղ քննարկվել են ԼՂ կարգավորմանը վերաբերող հարցեր։ Հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է մինչև այս ամսվա վերջ, անխոս, մենք առանձին կտեղեկացնենք:
Փոխըմբռնում կա, որ երբ սահմանները բացվեն, կհանվեն միջազգային ավիահաղորդակցության սահմանափակումները, որոնք ներդրվել են, ինչպես գիտեք, կորոնավիրուսի հետ կապված, հանդիպումները ձեռք կբերեն նաև ոչ հեռակա բնույթ» - նշել է Մ.Զախարովան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան