Եթե վաղը Փաշինյանը դառնա ընդդիմություն, մենք նույն ձևով կարձագանքեինք.Ղազինյան
«Մենք եկել ենք մեր քաղաքական համերաշխությունը հայտնենք մեր ընդդիմադիր գործընկերոջը»- այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի շենքի մոտ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը:
«Սա անձի հետ, կառույցի հետ որևէ կապ չունի: Եթե այս նույն գործողությունը կատարվեր խորհրդարանի մեկ այլ ընդդիմադիր ղեկավարի հանդեպ, մենք նույնը կանեինք»,- նշեց Ղազինյանն ու ավելացրեց.
«Եթե վաղը Նիկոլ Փաշինյանը կորցնի իշխանությունը և դառնա ընդդիմություն, իր հետ այս նույն ոճով, որով հիմա արվում է Ծառուկյանի հետ, արվեր նման գործողություն, մենք նույն ձևով կարձագանքեինք, որովհետև դա անթույլատրելի է, անընդունելի է»:
Հարցին, թե, ըստ Ձեզ, Ծառուկյանը ընտրակեղծարարություն չի՞ արել, Ղազինյանն արձագանքեց.
«Ես նման պնդո՞ւմ եմ արել: Առայժմ չեմ ցանկանա իրավական որակավորում տալ: Տեղեկատվությունը ես երեկ ստացա դատախազից, ինչպես և դուք: Իր քսան րոպեանոց ելույթը բավական կարճ օգտագործվեց: Հիմքեր ունենք պնդելու, որ եթե լիներ ապացույցների այնպիսի ծավալ, այնպիսի բեռ, որը կարելի էր հանրությանը ներկայացնել, ապա վայրկյան չունեմ կասկածելու, որ 21-րդ րոպեն կօգտագործվեր: Այն ծավալով, որով որ ներկայացվել է տեղեկատվությունն ինձ՝ որպես քաղաքացու և որպես իրավաբանի, չի բավարարում»:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Եկել եմ դատարան՝ քաղաքական համերաշխություն հայտնելու Ծառուկյանին
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը կքննի դատավոր Ռոբերտ Պապոյանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան