Լևոն Իգիթյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից
Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում նշանակվել է Մարինա Հակոբյանը, որը մինչ այդ զբաղեցրել է Պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը: Այս լուրը երեկ երեկոյան հայտնել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Միաժամանակ նա հայտնել էր, որ Արման Ծատուրյանը լքում է պաշտոնը, լրացել է նրա պայմանագրի ժամկետը:
Panorama.am-ը դիմեց նախարարություն՝ պարզելու, արդյո՞ք մրցույթ չի կայանալու, քանի որ ավելի վաղ մեզ հայտնել էին, որ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենն ընտրվելու է մրցույթով, ինչպես նախորդ անգամ՝ 2015 թվականին։
Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ Մարինե Հակոբյանը պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է և անպայման մրցույթ է կայանալու։
Նախարարը նաև տեղեկացրել էր, որ այսօրվանից Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում կնշանակվի արվեստագետ Վահան Բադալյանը: Լևոն Իգիթյանն ազատվել է այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն:
Հարակից հրապարակումներ`
- Ազգային պատկերասրահի տնօրենի մրցույթ կանցկացվի
- Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի լիազորությունները դադարեցվում են
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա