Մելքումյան. Եթե այս տեմպերով շարունակվի, օգոստոսին երկրում կլինի իսպառ կոլապսային վիճակ
«Մինչև կորոնավիրուսային իրավիճակի արձանագրումը հայտարարվում էր, թե այս երկրում տնտեսական հեղափոխություն է եղել, սակայն կյանքը ցույց տվեց, որ դրա արդյունքում որևէ դիմադրողականություն մեր երկրի տնտեսությունը չունեցավ»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով, եթե լիներ տնտեսական հեղափոխություն, գոնե մի քանի ամիս դրա հետևանքով ռեսուրսային բազա կլիներ, սակայն դա չկա։ Մ. Մելքումյանն ասաց, որ ներդրումները նվազել են։
«Ձախողումների գործընթացը շարունակվում է, և Գագիկ Ծառուկյանն ասում է՝ եղբայր, դու այս, այս և այս ոլորտներում ձախողում եք, դրան հետևում է ոչ թե բանավեճ, բովանդակային քննարկում, այլ դրան հետևում է հաշվեհարդարի լեզվով ոչ քաղաքական, վարչական, իրավական բիրտ, կոշտ ճնշում։ Ի՞նչ է՝ նստենք, նայենք», - նշեց Մ. Մելքումյանը։
Պատգամավորի խոսքով, եթե այս տեմպերով շարունակվի, օգոստոսին երկրում կլինի իսպառ կոլապսային վիճակ։
Մ. Մելքումյանի խոսքով, պետք է գումար ներարկել տնտեսություն, հանրային կյանք, սակայն չկա, թեև ասում էին՝ փողի խնդիր չկա։
Որպես խնդրի լուծում նա տեսնում է ողջամիտ մասնագիտական ներուժի մոբիլիզացիան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում