Ռոբերտ Քոչարյան. Ես երբեք պատասխանատվությունից չեմ խուսափել
«Հարգելի դատարան, տասնամյակների հարաբերություններ են ձևավորված իմ ու իմ խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդություն ներկայացրած անձանց մինչև, դրանք պահպանվում են մինչև, այսպես ասեմ, վերջին կալանքը»,-ի պատասխան դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ իրեն հասցեագրված հարցերի հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը հարցրել էր՝ որքանո՞վ անձնական երաշխավորություն ներկայացրած անձինք կարող են ազդել Ռոբերտ Քոչարյանի պատշաճ վարքագծի ապահովման համար։
«Ինձ համար կարևոր է հասկանալ, Ձեր և հնարավոր երաշխավորների միջև հարաբերությունները արդյո՞ք կարող են թույլ տալ, որ Ձեր վարքագիծը պայմանավորելիս Դուք հաշվի կառնեք վերջիններիս կարծիքը կամ նրանց երաշխավոր լինելու հանգամանքը»,-հարցի իմաստը մանրամասնել էր դատավոր Նիկողոսյանը։
«Ընդհանրապես նախագահ լինելու հանգամանքը պատասխանատվության մի ծանրագույն բեռ է ամբողջ կյանքի համար։ Ամեն քայլ անելուց մտածում ես, թե դա ինչպես կընկալվի, ինչ արձագանք կարող է ունենալ, քանի որ հասկանում ես՝ գտնվում ես հանրության խոշորացույցի տակ մշտապես»,-շարունակեց իր խոսքը Ռոբերտ Քոչարյանը։
Նա ընդգծեց, թե իր կողմնակիցների, թե իր մասին բացասական արտահայտվողները միակարծիք են, որ ինքը պատասխանատվությունից չի խուսափում և իր խոսքի տերն է։
«Միգուցե ժամանակակից բառապաշար օգտագործեմ, դա իմ բրենդն է, որը ձևավորվել է իմ կենսագրության ու իմ անվան շուրջ։ Դա մեծ արժեք ունեցող բրենդ է։ Ես պետք է ասեմ, որ ինձ համար տհաճ է, որ պետք է դատարանում փորձեմ բացատրել այդ հանգամանքի կարևորությունը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Ինչո՞ւ է տհաճ, պարոն Քոչարյան, Դուք կանգնած եք պետության կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ դատարանի առաջ, մի պետության, որի գլուխը հանդիսացել եք երկար տարիներ։ Դուք կանգմած ես Ձեր իսկ ղեկավար պետության կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ դատարանի առաջ, սա կարևոր չէ՞»,-հարցրեց դատավորը։
Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց՝ չի ասել կարևոր չէ, խոսել է տհաճ լինելու մասին։
«Տհաճ է, որի բացատրության կարիքը չպետք է լինի՝ ուղղակի կենսագրությունից ելնելով»,-նշեց նա՝ հիշեցնելով թաքնվելու փորձ անգամ չի արել, որևէ անգամ չի հակասել իր արած հայտարարություններին։
Հիշեցնենք, որ անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատական նիստին մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը
- Վերաքննիչ դատարանում կշարունակվի Ռոբերտ Քոչարյանին պաշտպանների բողոքի քննությունը
- Քոչարյանի փաստաբանների բողոքը վերաքննիչը կշարունակի քննել հունիսի 17-ին
- Դատավոր Նիկողոսյանը որոշեց չհետաձգել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքն այսօր կքննի դատավոր Արսեն Նիկողոսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան