Թուրքիան Հայաստան և Հունաստան ներխուժման ծրագրեր է մշակել․ Nordic Monitor
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը մշակել է Հունաստան և Հայաստան ներխուժման ծրագիր: Համապատասխան գաղտնի փաստաթուղթը հայտնաբերվել է 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին գործի նյութերում: Այս մասին գրում է Jerusalem Post-ը՝ հղում անելով շվեդական Nordic Monitor լրատվական կայքին:
Ասվում է, որ փաստաթղթերը PowerPoint ներկայացման մի մաս էին, որը ենթադրաբար պատրաստվել է Թուրքիայի գլխավոր շտաբի կողմից՝ ներքին պլանավորման համար:
«TSK Çakabey Harekât Planlama Direktifi» վերնագրով փաստաթուղթը թվագրվում է 2014 թվականի հունիսի 13-ին: Ըստ Nordic Monitor-ի զեկույցի, սա ենթադրում է, որ պլանը, հավանաբար, թարմացվել և ավարտվել է որոշ ավելի վաղ նախագծերի ուսումնասիրությունից հետո, և որ պլանը դեռ կարող է ակտիվ լինել:
Նույն փաստաթղթում ներառված է նաև Հայաստան ներխուժելու պլանները։ Այս գործողությունը կրում է «TSK Altay Harekât Planlama Direktifi» անունը, որը թվագրվում է 2000 թվականի օգոստոսի 15-ին:
Փաստաթղթերը փոխանակվել են գլխավոր շտաբի բարձրաստիճան հրամանատարների կողմից՝ ներքին էլեկտրոնային փոստի ապահով համակարգի միջոցով։ Սրանց արտահոսքը, կարծես, պատահաբար եղել է Անկարայում անցկացվող դատական գործի քննության շրջանակներում, որը դատախազ Սերդար Քոքիջունը դատարան է ներկայացրել 2016 թվականի հուլիսին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ձախողված ռազմական հեղաշրջման հետաքննության շրջանակներում:
Նշվում է, որ հեղաշրջմանը նախորդած 2 ամիսների գլխավոր շտաբի բոլոր էլեկտրոնային հասցեները առգրավվել են դատախազության կողմից:
Գլխավոր շտաբը խուճապի է մատնել դասակարգված փաստաթղթերի հնարավոր արտահոսքի պատճառով և դատարանին հորդորել է թույլ տալ, որ փաստաթղթերը փակվեն, սակայն, երևում է, որ դատախազները անտեսել են այդ մտահոգությունները, հայտնում է Nordic Monitor-ը:
Այնուամենայնիվ, մինչ Հայաստան ու Հունաստան ներխուժման ծրագրերը նշված են փաստաթղթում, այլ մանրամասները բացակայում են, քանի որ, հավանաբար, դասակարգվել են։
Համաձայն «Nordic Monitor»-ի, ենթադրվում է, որ պլանները պատրաստվել են որպես արտակարգ իրավիճակ՝ կապված Սիրիայում զարգացումների հետ։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ևս Nordic Monitor-ը գրել էր, որ Թուրքիան պլանավորում էր ռազմական գործողություն իրականացնել Հայաստանի դեմ՝ «ALTAY» կոդով՝ համաձայն գաղտնի փաստաթղթի, որ ներկայացնում էր դասակարգված փաստաթղթերից բացակայող էջերը, որոնք մանրամասն նկարագրում են գործողությունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան