Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 888 դեպք:
Ապաքինվել է ևս 7 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 731:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 2710 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 267-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները