Կեսգիշերից հետո հիմնի պարտադիր հնչեցումը օրենքից պետք է հանվի. ՀՌԱՀ նախագահ
«Որևէ նկատողություն անգամ սահմանված չէ՝ օրհներգը առավոտյան ժամը վեցին և կեսգիշերին չհրապարակելու համար»,- խորհրդարանում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին։
Պատգամավորը տեղեկացրել էր, որ ամենօրյա ռեժիմով բազմաթիվ հեռուստաընկերություններ խախտում են ՀՀ օրհներգի մասին օրենքը, որով սահմանվում է՝ երկու անգամ պետք է եթեր տալ օրհներգը. «Մինչդեռ շատ հեռուստատեսություններ ներկայացնում են օրհներգի իրենց տարբերակը, որը հակասում է օրենքին։ Արդյո՞ք հնարավոր չէ այդ հեռարձակողներին տեղեկացնել, որ իրենք ամենօրյա ռեժիմով օրենք են խախտում»։
Տ. Հակոբյանը հայտնեց, որ այս տարվա հունվարին իրենք ևս մեկ անգամ դիմում են ներկայացրել հեռարձակողներին, որպեսզի պատշաճ կարգով հնչեցնեն օրհներգը։
«Հունվարին տհաճ միջադեպ եղավ, երբ Հ1-ը չէր հնչեցրել օրհներգը, և մենք դիմում ուղարկեցինք իրենց և հղում տվեցինք նաև ճիշտ երաժշտությունը, որը պետք է հնչի։ Չեն անում, և դրա իրավունքն ունեն, քանի որ որևէ պատիժ դրա համար չեն կրում։ Շատ ժամանակ էլ բացատրում են, քանի որ իրենցը տեսա-լսողական է, իրենք ուզում են դասական հիմնն ավելի աշխուժացնել, որ մարդիկ նայեն, երեխաներն էլ իրենց ձևով դա պատկերացնեն։ Նորմեր պետք է լինեն, որպեզի հեռարձակողներն էլ պահեն դրանք։ Առանց պատժիչ միջոցների դա անել հնարավոր չէ»,- շեշտեց Տ. Հակոբյանը։
Նա նշեց նաև՝ իր խորին համոզմամբ՝ կեսգիշերին հիմնի պարտադիր հնչեցումը օրենքից պետք է հանվի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին