ՄԻՊ. Ռոման Ամոյանի հարցով նախաձեռնված է առանձին վարույթ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ հունիսի 16-ին վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործել է գերբեռնված ռեժիմով (սկսած կիրակիից)։
«Այս պահին ուզում եմ 3 հարցի վերաբերյալ պարզաբանում անել՝
1. Լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ կապված հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են։
Ոստիկանության հետ միջադեպի տեսանյութերը մանրամասն կուսումնասիրենք և ըստ ուսումնասիրության արդյունքների՝ կորոշենք միջոցների հարցը։ Կաշխատենք նաև լրագրողների հետ անհատապես։
2. Ըմբշամարտիկ Ռոման Ամոյանի հետ այսօր խոսել եմ իմ նախաձեռնությամբ։ Մեզ մոտ այդ հարցով նախաձեռնված է առանձին վարույթ։
3. Այս պահին էլ իմ աշխատակազմի մեկ խումբ աշխատում է Ոստիկանության բաժիններից մեկում՝ համաձայն ստացած ահազանգի։
Այսօրվա մեր կատարած աշխատանքների մի մասի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արդեն տարածել ենք պաշտոնական հայտարարություն՝ կապված 112 անձի Ոստիկանության Երևանի և մարզային բաժիններ այցերի հետ։
Հ.Գ. Բոլորին ևս մեկ անգամ հորդորում եմ պահպանել նոր կորոնավիուսի կանխարգելան կանոնները»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանապետի հանձնարարությունը՝ ԱԱԾ դիմաց լրագրողների հետ կապված միջադեպի կապակցությամբ
- «Մեդիա պաշտպան». Իշխանությունը լրագրողներին լռեցնելու համար օգտագործում է ոստիկանությանը
- Ոստիկանությունը կուսումնասիրի լրագրողների բռնության կադրերը
- «Դա մեր ամբողջ պոտենցիալը չէր». ոստիկաններն ուժ կիրառեցին լրագրողների նկատմամբ
- ԱԱԾ շենքի դիմաց հրմշտոց է, քաշքշուկ
- Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից
- ԱԱԾ շենքի դիմաց բազմաթիվ ոստիկաններ են բերվել
- Ռոման Ամոյան. Ի տարբերություն այսօրվա ոստիկաններին, որոնք կատարում են պատվերներ, ես բարձր եմ պահել ՀՀ դրոշը
- ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված 112 անձի հետ
- Արսեն Ջուլֆալակյանը չի ցանկացել ներգրավվել Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործընթացին
- Ոստիկանություն. ԱԺ մոտից բերման է ենթարկվել 154 քաղաքացի
- Ամոթ՝ ձեռնաշղթաներով նվաստացնում եք մեր հերոսին, ով մրցահրապարակում ադրբեջանցուն էր գետնում
- Բերման ենթարկվեց չեմպիոն Ռոման Ամոյանը