Իրավապաշտպան. Ոստիկանությունը հրահրում է վարակի տարածումը
«Խաղաղ հավաքների իրավունքը համարվում է կյանքի իրավունքից հետո ամենակարևորներից մեկը, որովհետև այն իր մեջ ներառում է և խոսքի ազատությունը, և բողոքի իրավունքը»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց Հայաստանի «Հելիսնկյան» կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Նա նշեց, որ այս ընթացքում խաղաղ հավաքների իրավունքը արգելափակելով՝ սկսվեցին քաղաքական ռեպրեսիաներ, խաղաղ հավաքների արգելանքն օգտագործում են հակառակորդներին ճնշելու, քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար «Ստացվում է՝ մարդու դեմ կարող ենք քրեական գործ հարուցել, ձերբակալել, կալանավորել, բայց դուք բողոքելու իրավունք չունենք, որովհետև վարակ է տարածվում»։
Իրավապաշտպանն ասաց, որ հավաք է կոչվում մեկից ավելի անձանց հավաքը, մեկ հոգին հավաք չէ։
«Մեզ մոտ անունը դրեցին արգելված հավաք, իմ հաշվարկով երեք հոգի բերման էին ենթարկվել միայնակ բողոքելուց, որը հավաք չէ, խախտվել են բոլոր տեսակի նորմերը, ամեն ինչն անհամաչափ է»,- ընդգծեց Ա. Իշխանյանը։
Ա. Իշխանյանի կարծիքով, ոստիկանական ուժերով խաղաղ հավաքների արգելումն ավելի է սաստկացնում համավարակի տարածումը, որովհետև եթե ոստիկանները չխառնվեն, մարդիկ իրարից բավական հեռավարության վրա իրենց բողոքը կարտահայտեն, կգնան, իսկ ոստիկանությունը հրահրում է վարակի տարածումը։
Հարակից հրապարակումներ`
- Մելքումյան. Եթե այս տեմպերով շարունակվի, օգոստոսին երկրում կլինի իսպառ կոլապսային վիճակ
- Թևանյան. Աղքատության խորացումն ակնհայտ է դարձել