Ռոբերտ Քոչարյանն առհասարակ մտադրություն չունի գործի քննությանը խոչընդոտելու. Ալումյան
Դատավարությունը ավելի լավ դուք եք տեսնում կողքից, քան մենք ներսից, այսինքն՝ նոր բան ասել չեմ կարող: Այս մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
«Իմ անձնական տպավորությունն այն է, որ դատավորը աշխատում է հնարավորինս դետալային ամեն ինչը հասկանա, դա միայն ողջունելի է, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն առհասարակ մտադրություն չունի գործի քննությանը խոչընդոտելու:
«Եթե հիմա էլ պարոն Քոչարյանն ազատ արձակվի, ապա ինքն էլի չի խոչընդոտելու գործի քննությանը։ Եթե պատկերացնենք, որ պարոն Քոչարյանն ազատության մեջ է և որևիցե մի տվյալ դատախազությունը կամ տուժող կողմը ստացավ այդ ընթացքում՝ մինչև դատավարության ավարտն առ այն, որ Քոչարյանը փորձել է միջամտել գործի քննությանը, ապա անմիջապես կարող են միջնորդություն ներկայացնել՝ խափանման միջոցը փոխելու և նորից կալանավորվելու մասով»,- ասաց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը կշարունակվի վաղը
- Քոչարյանի գործով դատախազին դուր չեկան դատավորի հարցադրումները
- Ռոբերտ Քոչարյան. Ես երբեք պատասխանատվությունից չեմ խուսափել
- Դատական նիստին մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը
- Վերաքննիչ դատարանում կշարունակվի Ռոբերտ Քոչարյանին պաշտպանների բողոքի քննությունը
- Քոչարյանի փաստաբանների բողոքը վերաքննիչը կշարունակի քննել հունիսի 17-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան