Հանրային հեռուստաընկերությանը կրծքով ինձնից պաշտպանելու որևէ կարիք չկա. Անի Սամսոնյան
«Հարգելի պատգամավորներ, մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, չար ու բարի ենք անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում այդ մեդիաների հարցում և չեք ընդունում այդ մեդիաների հրավերները»,- իր ելույթում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սանսոնյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության այն հայտարարությանը, թե ընդդիմադիր պատգամավորները հայտնվում են մասնավոր հեռուստատեսություններում:
Անի Սամսոնյանի խոսքով, եթե իշխանական պատգամավորներին անհանգստացնում է, որ ընդդիմադիր պատգամավորները կարող են հայտնվել այդ եթերներում, ապա իրենք էլ թող քաջ լինեն, գնան և պաշտպանեն իրենց տեսակետները այդ եթերներում:
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի հայտարարությանը, թե նախորդ օրը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեց Գագիկ Ծառուկյանը, բայց Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնվե Էդմոն Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատեց, որ այդ օրը իշխանության բոլոր ներկայացուցիչները չէին համաձայնել գնալ այդ եթերին:
Նիստը նախագահող և Անի Սանսոնյանին կենտրոնական ամբիոնի մոտ հրավիրած Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ ինքն էլ էր մերժել հրավերը, քանի որ ձայնագրման պահին նիստ էին անում ԱԺ-ում:
Նկատելով, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողվի նախագհ Տիգրան Հակոբյանին հանրային հեռուստատեսությունում կարծիքների բազմազանություն չլինելու մասին իր հարցադրմանը արձագանքել են «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավոր՝ Անի Սամսոնյանը շեշտեց. «Հանրային հեռուստաընկերությանը կրծքով ինձնից պաշտպանելու որևէ կարիք չկա, որովհետև որևէ մեղադրանք հեռուստաընկերությանը չեմ ներկայացնում»:
Ըստ պատգամավորի, քանի որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի զեկույցում կար հանրային հեռուստատեսության մասին հատված, ինքը հայտնել է իր անձնական կարծիքը, որ վերջինիս եթերում բազմազանությունը չի պահպանվում և այդ համոզմունքին է ելե ընդամենը դիտարկելով, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչներին ինչքան եթեր է հատկացում:
«Դուք փորձում եք անընդհատ ապատեղեկատվության զոհ ձևանալ, բայց ես ուզում եմ, որ դուք ինքներդ խորհեք, առանձին-առանձին կամ միասին արդյոք դուք ի՞նչ ներդրում եք ունեցել և շարունակում եք ունենալ առհասարակ ապատաեղեկատվության տարածման գործում»,- եզրափակեց պատգամավորը: