Եթե կալանավորման որոշում կայացվեց, դա կլինի քաղաքական հետապնդումների տրամաբանության մեջ. Աբովյան
Նորմալ, դրական և կոնստրուկտիվ քննարկման մեջ ենք ընդդիմադիր գործընկերների հետ, այս պահին գնում են քննարկումներ: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանի մոտ, որտեղ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Նա այլ մանրամասներ չհայտնեց՝ խոստանալով քննարկման ավարտին տեղեկացնել:
Ինչ վերաբերում է Ծառուկյանին կալանավորելու միջնորդությանը, Արման Աբովյանն ասաց.
«Առայժ ոչ մի տեղեկության չեմ տիրապետում, թե ինչ է կատարվում դատարանի ներսում, իրավական պրոցես է ընթանում: Դատարանից ունենք մի ակնկալիք, որ պաշտպանի ՀՀ քաղաքացիների շահերը»։
Ըստ նրա, եթե կալանավորման որոշում կայացվեց, ապա դա կլինի քաղաքական հետապնդումների և տոտալ ճնշումների տրամաբանության մեջ։
«Այսօր մենք լսեցինք խոստովանություն, որ, այո, ՀՀ-ում այսօր գնում է՝ քաղաքական կանվանեք ճնշում, հաշվեհարդար, թե բեսպրեդել կանվանեք, բայց բացարձակ քաղաքական բնույթ է կրում այս ամենը»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե վաղը Փաշինյանը դառնա ընդդիմություն, մենք նույն ձևով կարձագանքեինք.Ղազինյան
- Արթուր Վանեցյան. Եկել եմ դատարան՝ քաղաքական համերաշխություն հայտնելու Ծառուկյանին
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը կքննի դատավոր Ռոբերտ Պապոյանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան