Հրանտ Բագրատյան. Այս պահին աշխարհում ՀՀ-ն ամենասարսափելի իրավիճակում է
«Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված այս պահին աշխարհում ամենասարսափելի իրավիճակն է»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանում կա 250 հազար վարակված մարդ, վերջին երկու օրը վարակվածների թվերն իջեցնում են, որովհետև թեստ չունեն, չեն անում։ Հ. Բագրատյանն ասաց, որ աշխարհում ամենաքիչ բուժվածների թիվը Հայաստանում է՝ 37.2 տոկոս: Նրա խոսքով, ըստ երևույթին՝ բուժում չկա, մինչդեռ կորոնավիրուսը պետք է բուժել, որպեսզի հետո հետևանքներ չունենա։
Տնտեսագետն ասաց, որ կողմնակից է դիմակ կրելուն, սակայն այսօր կառավարությունը սխալ մեսիջ է ուղարկում, թե իբր դիմակ կրելու մեջ է պրոբլեմը:
«Կառավարությունը չորս ամիս մեզ պահում է արտակարգ դրության մեջ, պետք է պահեր մեկ ամիս, հստակ մտցներ կարանտինային միջոցառումներ, ինչպես արեց Վրաստանում Գախարիան, ինչպես արեց Թուրքիան։ Ամեն համաճարակ ունի իր լուծման ձևը»,- նշեց նա։
Հ. Բագրատյանի խոսքով, նոր որոշումը՝ քաղաքացին պետք է իր մոտ ունենա նաև անձնագիր, անտրամաբանական է, քանի որ այն փոխանցվում է ձեռքից ձեռք, կարող է վիրուսի տարածման աղբյուր լինել։
«Ինչքա՞ն խելք է պետք նման որոշում կայացելու համար։ Դիմակը քիչ էր, հիմա էլ այդ քարտերը, ձեռքից ձեռք փոխանցելը եռապատկում է վարակման հնավորությունը։
Ո՞վ է այս որոշումներն ընդունում, ո՞վ է այս մարդկանց բերել իշխանության: Ես ուզում եմ հարց տալ կառավարությանը՝ դուք համավարակի հաղթահարումը պատկերացնո՞ւմ եք առանց կարանտինի, ինչի՞ համար է արտակարգ դրությունը, եթե կարանտին չկա, միայն համակարգի դեմ քաղաքական ելույթներ չլինելու համար։ Կառավարությունն անում է այն, ինչ ուզում է։ Մենք հպարտանում էինք հայկական այսպես կոչված թավշյա հեղափոխությամբ, պետք է ողբալ դրա վրա։ Մենք տեսնում ենք հետևանքները»,- նշեց տնտեսագետը:
Նրա գնահատմամբ, անգրագետ մոտեցում է նաև կառավարության հակաճգնաժամային ծրագրերի առումով. «Եթե կարծիք հարցնեին՝ կօգնեի միայն սպառողներին, այն էլ միայն կֆինանսավորեի եկամուտները։ Ի՞նչ գործ ունես գազի ծախս փոխհատուցելու հետ, դու թոշակ տուր, այն մարդուն, ով աշխատանք է կորցրել, գոնե 66 տոկոսով պահպանի աշխատավարձը։ Ունևորին, չունևորին գազի փող ես մարում, ցաք ու ցրիվ անելով այն սուղ միջոցները, որ հանրապետությունն ունի»։
Հ. Բագրատյանն ասաց, որ հասկանում է կառավարության ղեկավարի ու նրա անդամների տեսակը՝ ամեն ինչ անել, եթե մի օր գա պատասխանատվության օրը, ասեն՝ մենք դա արել էինք։ Նրա խոսքով, սա անընդունելի է։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպան. Ոստիկանությունը հրահրում է վարակի տարածումը
- Մելքումյան. Եթե այս տեմպերով շարունակվի, օգոստոսին երկրում կլինի իսպառ կոլապսային վիճակ
- Թևանյան. Աղքատության խորացումն ակնհայտ է դարձել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին