Կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեպքում նման սահմանափակումներ անհրաժեշտ չեն լինի․ Գիորգի Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, պետության նպատակն է կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեպքում նվազագույնի հասցվի ծանր, տնտեսական սահմանափակումների հաստատման ռիսկը: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
«Դա չափազանց բարդ կլինի մեր երկրի տնտեսական և սոցիալական կյանքի համար, մենք պետք է ամեն ինչ անենք դրա համար: Ես ձեզ պարզ կասեմ, սա միակ, վերջնական արդյունքն է, որ եթե լինի վարակի երկրորդ ալիքը, մեզ նման սահմանափակումների անհրաժեշտություն չպետք է ունենանք և դա կլինի մեծ հաղթանակ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Միևնույն ժամանակ, կառավարության ղեկավարի խոսքով, պետությունը վճարում է ծայրահեղ ծանր տնտեսական գին այն բանի համար, որ Վրաստանում կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշ չլինի և երկիրը կառավարի վարակը: