Դաղստանում ադրբեջանցիների հետ ոստիկանության բախումի հետևանքով 93 ադրբեջանցի է ձերբակալվել
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ երեկոյան 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի մոտ 400 քաղաքացի, դժգոհ իրենց հայրենիք վերադառնալու կազմակերպումից և, ովքեր մնացել են Դաղստանի հանրակացարանում և վրանային ճամբարում, որպես բողոքի ակցիա դուրս են եկել «Կովկաս» մայրուղի: Ոստիկաններն ու սահմանապահները փորձել են ցրել նրանց, բայց նրանք հրաժարվել են հնազանդվել ու սկսել են քարեր ու այլ առարկաներ նետել նրանց վրա՝ պատճառելով վնասվածքներ: Այս մասին գրում է rosbalt-ը։
Բախման արդյունքում 7 ոստիկաններ են տուժել, վնասվել են ոստիկանական հինգ մեքենաներ։
Դաղստանի Դերբենդի շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆուադ Շիխիևն ասել է, որ դեպքից հետո Ադրբեջանի 93 քաղաքացի է ձերբակալվել:
Ռուսաստանի քննչական կոմիտեն քննություն է սկսել իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: