Ընդդիմությունը չի կարող լռեցնել քաղաքական մեծամասնությանը. Լիլիթ Մակունց
«Ինչպես քաղաքական մեծամասնությունը չի կարող լռեցնել ընդդիմությանը, այնպես էլ ընդդիմությունն իր հայտարարություններով, կամ այլ կերպ չի կարող լռեցնել քաղաքական մեծամասնությանը՝ հայտարարություններ անել»,-Աժ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և ներկայացրեց, թե ինչու նախորդ նիստին իշխող խմբակցությունը չխոսեց:
Ըստ Մակունցի, ԲՀԿ-ի հունիսի 5-ի հատարարությունը նախորդ հայտարարություններից տարբերվում էր երկու բանով, առաջին՝ կորոնավիրուսի մասին հայտարարություն էր արվում այն ժամանակ, երբ վարչապետի ընտանիքը վարակված էր և երկրորդ՝ նախկինում հայտարարվում էր կառավարության 97 տոկոս փոփոխության մասին, որը դարձել էր 100 տոկոս:
Նկատելով, որ նախորդ նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խոսում էր քաղաքական մեծամասնության կողմից ընդդիմությանը լռեցնելու փորձերից՝ Լիլիթ Մակունցը շեշտեց, որ նման հայտարարություններ էին արվում, երբ «Իմ քայլը» խմբակցությունը լուռ էր:
«Լուռ էինք այն պատճառով, որ իրավական գործընթացին «Իմ քայլը» այլ անելիք չուներ, քան լսել իրավական գործի վերաբերյալ դատախազի միջնորդությունը, լսել ԲՀԿ-ի դիրքորոշումը և փակ քվերակության ժամանակ կայացնել իր որոշումը»,- հայտնեց Մակունցը և հավելեց, որ բոյկոտելը և տարբեր ատյաններին՝ այդ թվում նաև միջազգային ատյաններին դիմելն ԲՀԿ-ի իրավունքն է, բայց կոչ արեց անկեղծ լինել: