Կիանու Ռիվզն առցանց-ժամադրություն կունենա երկրպագուի հետ
Կանադա-ամերիկյան դերասան, կինոպրոդյուսեր և երաժիշտ Կիանու Ռիվզը որոշել է առցանց-ժամադրություն ունենալ այն երկրպագուի հետ, որը կհաղթի բարեգործական աճուրդում։ Հանդիպման մեկնարկային գինն է 10 հազար դոլար։
Ակցիան անցկացնում է Camp Rainbow Gold հիմնադրամը, որն աջակցություն է ցուցաբերում քաղցկեղով հիվանդ երեխաներին։ news.ru-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է ComicBook-ը։ Հաղթողը կարող է տեսնել Ռիվզին հուլիսի 6-ին Zoom-ով։
Հանդիպումը տևելու է ընդամենը 15 րոպե, այդ պատճառով մասնակիցներին խորհուրդ է տրվում նախապես պատրաստել հարցերը։ Ռիվզն արդեն մի քանի տարի համագործակցում է կազմակերպության հետ, որն օգնում է մարդկանց պայքարել քաղցկեղի դեմ։ Երիտասարդ տարիներին նա ինքն է կորցրել իր քույրիկին, որը մահացել է արյան քաղցկեղից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա