Կիևում Զելենսկու գրասենյակի մոտ բողոքի ցույց է՝ նախագահի հրաժարականի պահանջով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի դիմաց բողոքի ցույց է։ Նշվում է, որ մասնակցում են վիդեոբլոգեր Անատոլի Շարիայի կուսակցության կողմնակիցները: Բողոքի ցույցի մասնակիցները պահում են կուսակցության և Ուկրաինայի դրոշները, ինչպես նաև պաստառներ, որոնք պահանջում են պետության ղեկավարի հրաժարականը: Այս մասին գրում է Gazeta-ն։
Բացի այդ, ակցիայի մասնակիցները ցանկանում են, որ իրենց սահմանադրական իրավունքները պաշտպանված լինեն, և ծեծի չենթարկվեն հասարակական ակտիվիստներն ու լրագրողները:
Նախագահի գրասենյակի մյուս կողմից հավաքվել են «Դեմոկրատական կացին» կուսակցության ներկայացուցիչները։ Ոստիկանները նրանց թույլ չեն տալիս մոտենալ շենքին:
Ասվում է, որ այս կապակցությամբ Կիևի կառավարական շենք տանող փողոցները արգելափակված են: