Կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել 8 քրեակատարողական հիմնարկներում
Երեկվա՝ հունիսի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի աշխատակիցների (ծառայողների) շրջանում նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք հայտնաբերվել և հաստատվել է 33 անձանց մոտ։ Panorama.am-ի հետ զրույցում նման տվյալներ տրամադրեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
33 աշխատակիցներից 19-ն արդեն իսկ ապաքինվել և վերադարձել է իր ծառայողական պարտականությունների կատարմանը։
Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց շրջանում առկա է նման հիվանդությամբ 1 դատապարտյալ («Կոշ» ՔԿՀ), որն այժմ գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան կենտրոն», «Կոշ», «Սևան», «Աբովյան», «Հրազդան», «Արմավիր» ՔԿՀ-ներում։ Ստացվում է, որ Հայաստանի 12 ՔԿՀ-ներից ութում եղել են վարակակիրներ։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյանն ահազանգում է՝ ՔԿՀ-ներում վարակվածների թիվը մեծանում է
- «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բարձր են համարում ՔԿՀ-ում COVID-19-ով վարակվելու ռիսկը
- ՔԿԾ-ն պնդում է, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել