Պետք է տարբերակենք՝ «Что такое хорошо, что такое плохо». Սիմոնյան
«Պետք է նաև հեռուստատեսության և ռադիոյի դերը գնահատել մարդու ճաշակի ձևավորման հարցում»,- խորհրդարանում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանին։
Պատգամավորի խոսքով, անկախ նրանից, թե մարդուն ինչն են հրամցնում որպես լավը, բոլոր ոլորտներում մարդու ճաշակի ձևավորման առումով պետք է քայլեր արվեն։
«Մենք և մեր երեխաները պետք է ինչ-որ ձևով տարբերակենք՝ «Что такое хорошо, что такое плохо» տրամաբանությամբ։ Պետք է մուլտֆիլմերի, ծրագրերի միջոցով կարողանանք ճաշակ ձևավորել։ Դա շատ-շատ կարևոր է, ճաշակի ձևավորման խնդիր ունենք»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում էր ՀՌԱՀ 2019 թվականի կատարողականը։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ կոռեկտ չեք ցիտում. ՀՌԱՀ նախագահը՝ պատգամավորին
- Կեսգիշերից հետո հիմնի պարտադիր հնչեցումը օրենքից պետք է հանվի. ՀՌԱՀ նախագահ