Հնդկաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ից ավելի քան 2000 մահ
Անցած մեկ օրվա ընթացքում Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է ավելի քան 2000 մարդ։ Այս մասին, Regnum-ի հաղորդմամբ, հայտնել է Հնդկաստանի Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության մամուլի ծառայությունը:
Հնդկաստանում վարակվածության հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 354 հազարի, այժմ 155.2 հազար մարդ բուժում է ստանում COVID-19-ի դեմ:
Համավարակի ողջ ընթացքում երկրում վերականգնվել է 186.9 հազար մարդ, մահացել է 11,9 հազար մարդ, որից 2003-ը՝ վերջին օրվա ընթացքում: