Հունաստանի վարչապետ․ «Թուրքիան երազում է նոր Օսմանյան կայսրության մասին»
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Իսրայել կատարելիք այցից առաջ լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ Թուրքիան երազում է նոր օսմանյան կայսրության մասին և գործում է ինչպես Արևելյան Միջերկրական ծովի «քրեական հեղինակությունը» (թուրքերեն անվանումը՝ kabadayı- «գողական»)։Այս մասին գրում է ermenihaber-ը:
Միցոտակիսը Թուրքիայի վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ ինքը Նեթանյահուին հայտնել է Թուրքիայի գործողությունների մասին, որոնք սպառնալիք են տարածաշրջանի կայունության և խաղաղության համար։
«Պատմեցի մեր ծովային և ցամաքային սահմաններում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին։ Բացի այդ, երկար զրուցեցինք Լիբիայում Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունից։ Մեզ համար անվավեր է ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ թուրք-լիբիական համաձայնագիրը»,-ասել է Հունաստանի վարչապետը։
Նշվում է, որ Իսրայելի վարչապետը հանդիպման ավարտին Թուրքիայի մասին որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Սակայն ավելի ուշ հրապարակված համատեղ հայտարարությունում ասվել է․
«Իսրայելն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Հունաստանին՝ ծովային շրջանների առնչությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան