Ղազախստանում արգելվելու է ծխախոտ վաճառել 21 տարեկանից ցածր անձանց
Ղազախստանի իշխանությունները մտադիր են վարչական պատասխանատվություն սահմանել 21 տարեկանից ցածր անձանց ծխախոտային արտադրանքները վաճառելու համար: Այդ մասին ասված է «Մարդկանց առողջության և առողջապահության համակարգի մասին» օրենսգրքում, որն ընդունվել է հանրապետության խորհրդարանի կողմից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նիստը հեռարձակվել է չորեքշաբթի օրը՝ օրենսդիր մարմնի կայքով:
Հունիսի 11-ին փաստաթղթում փոփոխություններ է կատարվել Սենատի պատգամավորների` խորհրդարանի վերին պալատի կողմից, իսկ չորեքշաբթի օրը Մաժիլիսը (ստորին պալատը) համաձայնություն տվեց դրան: Դրանով, փաստաթուղթը համարվում է ամբողջությամբ ընդունված խորհրդարանի կողմից: Խորհրդարանի որոշումից հետո փաստաթուղթը կստորագրվի Ղազախստանի Նախագահի կողմից:
Ըստ Սենատի սոցիալ-մշակութային զարգացման և գիտության հանձնաժողովի եզրակացության, օրենսգիրքը վարչական պատասխանատվություն է նախատեսում 21 տարին չլրացած անձանց ծխախոտային արտադրանքների վաճառքի համար: Ներկայում տարիքային սահմանը 18 տարեկան է: Բացի այդ, ծխախոտային արտադրանքները և դրանց սպառումը լիարժեք կարգավորելու համար ընդլայնվել է «Ծխախոտի արտադրանք» հասկացությունը ՝ հաշվի առնելով ներկայում տարածված ծխախոտի ծխելու և ոչ ծխելու համար նախատեսված արտադրանքները, ինչպես նաև դրանց օգտագործման համակարգերը: