Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրների նկատմամբ. Մնացականյան
Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրների նկատմամբ։ Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին:
Պատգամավորն ասաց, որ այսօր Լիբանանում հայկական համայնքը բավականին լուրջ խնդիրների առաջ է կանգնել, այնտեղ լուրջ տնտեսական ճգնաժամ է: Նա հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ-ն այս առնչությամբ որևէ աջակցություն կցուցաբերի լիբանանահայ համայնքին:
«Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրների նկատմամբ, մեր դիվանագիտական ներկայացուցչության միջոցով մշտական կապի մեջ ենք համայնքային բոլոր կառույցների հետ և շարունակելու ենք այդ երկխոսությունը, շարունակելու ենք հետևել հետագա զարգացումներին: Լիբանանահայ մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական վիճակն, ընդհանուր առմամբ, իրապես բավականին ճգնաժամային է: Հայաստանը եղել և մնում է յուրաքանչյուր հայի հայրենիքն, որն ընտրում է ապրել Հայաստանում: Այդ առումով մենք շարունակելու ենք աշխատել և պատրաստել այն անհրաժեշտ հիմքը, որ հնարավորություն կտա արձագանքելու»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան