Շիրակում ամբողջ օրը թուրքական ռադիո և ՀԸ-ներ են միացված
«Այսօր մեր երկրում կա իրականություն, երբ բազմաթիվ խնդիրներ կան ծառացած հասարակության առջև»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ դիմելով ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանին։
Նրա խոսքով, այդ խնդիրը երկրի անվտանգության համար մեկ հարցերից է․
«Խոսքը հեռուստաեթերի և ռադիոյի հասանելիության խնդրի մասին է։ Մեր հանրապետության առաջնագիծ համարվող տարածնքներն ունեն ալիքների հասանելիության խնդիր։ Հեռավոր գյուղերում օտար երկրների հաղորդումներն են լսում, և ցավոք, մենք չունենք բախտ լավ հարևաններ ունենալու, և փաստացի Շիրակի մարզում մարդիկ ամբողջ օրը կարող է թուրքական ռադիո լսեն և ալիքներ դիտեն։ Եվ ի՞նչ ակնկալիք պետք է ունենանք այս համայնքների բնակիչների արժեհամակարգից։ Եվ այս հարցին պետք է ուշադրություն դարձնել, փոխել և հզորացնել ալեհավաքները»,- շեշտեց պատգամավորը։
Նա նշեց՝ եթե առաջ խնդիրը միայն սահմանամերձ գյուղերում էր արդիական, ապա այժմ մինչև անգամ Գյումրի քաղաքի որոշ հատվածներում նման հարց կա։
«Սա ազգային անվտանգության խնդիր է, և դրան պետք է մոտենալ որպես հրատապ կարևոր հարցի։ Եթե կան անելիքներ նաև մեր կողմից, պետք է մենք էլ ներգրավվենք և հարցին օր առաջ լուծում տանք։ Մենք հիմա խոսում ենք հեռուստաեթերի որակի, բովանդակության մասին, և կբարելավվենք այն, բայց դա կրկին անհասանելի կլինի սահմանամերձ համայնքների բնակիչների համար։ Որքան էլ բարելավվենք հեռուստաեթերը, միևնույն է՝ իրենք լսելու են օտար հաղրոդումներ և հնարավորություն չեն ունենալու տեսնել վաղվա լավ հաղրոդումները»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ կոռեկտ չեք ցիտում. ՀՌԱՀ նախագահը՝ պատգամավորին
- ՀՌՀ-ն լիազորված չէ մոնիթորինգի ենթարկել փոքր համայնքային ընտրությունները
- Կեսգիշերից հետո հիմնի պարտադիր հնչեցումը օրենքից պետք է հանվի. ՀՌԱՀ նախագահ
- Արդյո՞ք հանրային հեռուստատեսությունն ապահովում է քաղաքական բազմակարծություն. Սամսոնյան