Արթուր Վանեցյան. Եկել եմ դատարան՝ քաղաքական համերաշխություն հայտնելու Ծառուկյանին
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի շենքի մոտ եկավ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Այսօր այստեղ եմ քաղաքական համերաշխություն հայտնելու Գագիկ Ծառուկյանին։ Երեկ երեք կուսակցությունների տարածած հայտարարության մեջ տեղի ունենոցի գնահատականները տրված են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործն ունի քաղաքական ուղղվածություն, փորձ է արվում լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին։
«Գլխավոր դատախազը ներկայացրեց մեղադրանքները, որևէ կերպ չկարողացավ ինձ համոզել, որ այն հիմնավոր է, չկա ցուցմունք, չկան ապացույցներ։ Այն, ինչ հրապարակվել է, հիմք է տալիս ասել, որ բացակայում է հիմնավոր կասկածը»,- ասաց նա։
Լրագրողներն ընդդիմադիր գործչին հարցրեցին՝ մամուլում անընդհատ տեղեկություններ են շրջանառվում նրա հնարավոր ձերբակալության մասին, համապատասխանո՞ւմ են դրանք իրականությանը։
«Ապօրինի, քաղաքական նպատակներով հետապնդումները կարող են հիմք տալ, որ մենք մտածենք, որ հնարավոր է իմ նկատմամբ իրականացվի հետապնդում։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ օրինական ճանապարհով ինձ ազատությունից զրկել ուղղակի հնավարոր չէ, որովհետև որևէ ապօրինի բան չեմ արել»,- ընդգծեց նա։
Հարցին, թե Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ քրեական գործ էր հարուցվել Սեդրակ Առուստամյանի նկատմամբ, ինչո՞ւ այդ ժամանակ գործը չորակվեց քաղաքական հետպանդումներ։
«Սեդրակ Առուստամյանը քաղաքական գործիչ չէ, իրականացվող քրեական հետապնդումը անգամ ԲՀԿ անդամների կողմից չի որակվել քաղաքական, նույնը վերաբերում է Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործին»,- ասաց Վանեցյանը՝ ընդգծելով, որ Ծառուկյանի գործով ԱԱԾ-ին իջեցվել է քաղաքական պատվեր։
Լրագրողները հարցրեցին՝ ԱԱԾ նախկին տնօրենին տրվե՞լ է քաղաքական պատվեր, Վանեցյանը պատասխանեց. «Եթե ինձ իջեցվեր քաղաքական պատվեր ու ես պատրաստ լինեի կատարել այդ քաղաքական պատվերը, ապա մինչ օրս կզբաղեցնեի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը և կատարել դրանք»։
Նշենք, որ դատարանի դիմաց են նաև ՀՅԴ, «Մեկ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները։
Հիշեցնենք, դատավոր Ռոբերտ Պապոյանը քննում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։
Այստեղ են Ծառուկյանի կուսակիցները, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ, ԲՀԿ համախոհներ։ Դատարանի շենքի մոտ են բերվել մեծ թվով ոստիկաններ։
Հարակից հրապարակումներ`
- Շենգավիթ դատարանի դիմաց բազմաթիվ ոստիկաններ են բերվել
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը կքննի դատավոր Ռոբերտ Պապոյանը
- Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից
- Ընդդիմադիր կուսակցություններ. Պահանջում ենք իշխանություններից դադարեցնել երկրում ճգնաժամը խորացնող ռեպրեսիվ գործելաոճը
- Պարոն Ծառուկյանը իր կամքին հակառակ չի տարվել ԱԱԾ. Միրզոյան
- Գագիկ Ծառուկյանի փաստաբան. Հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան