Վերաքննիչ դատարանում կշարունակվի Ռոբերտ Քոչարյանին պաշտպանների բողոքի քննությունը
Այսօր` հունիսի 17-ին, ժամը 13:30-ին Վերաքննիչ դատարանում կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու դեմ պաշտպանների բողոքի քննությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, սկսեց քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Նիստի ընթացքում փաստաբանները ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երեք միջնորդությունները․ Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետերի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։
Դատարանն անհրաժեշտ է համարել լսել նաև փաստաբան Ռուբեն Սահակյանին, ով համավարակով պայմանավորված ռիսկային խմբում գտնվելու պատճառով այդ նիստին չէր ներկայացել։
Տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու նպատակով դատական նիստը հետաձգվեց։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի փաստաբանների բողոքը վերաքննիչը կշարունակի քննել հունիսի 17-ին
- Դատավոր Նիկողոսյանը որոշեց չհետաձգել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին