Մեր հեռուստաընկերություններից ճաշակ պահանջելը օրենսդրական նորմ չէ. Տիգրան Հակոբյան
«Ճաշակի չափորոշիչներ չկան և չեն էլ կարող լինել, երբ որ մենք խոսում ենք հեռարձակողների մասին»,- խորհրդարանում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, երբ ներկայացնում էր հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը:
Վերջինիս կարծիքով, հեռուստաընկերությունները պետք է բավարարեն բոլոր սոցիալական խմբերի տարիքային, սոցիալական և ճաշակային պահանջմունքները:
Ըստ Հակոբյանի, եթե պահանջարկ կա հնդկական սերիալ նայելու, որն իր մեջ չի պարունակում էրոտիկա, բռնության կոչեր, ապա մարդիկ պետք է հնարավորություն ունենան այդ սերիալները նայել:
«1995 թվականին երբ պետք է լիներ Սահմանադրության «Այո»-ի համերգը, գեղարվեստական խորհուրդը հատուկ հավաքվել էր, որպեսզի որոշի Արամ Ասատրյանին ելույթի իրավունք տալու է, թե ոչ: Նա մի սիրուն երգ ուներ, ռաբիզ չէր ու մենք նստած որոշում էինք: Արդյո՞ք դա ճիշտ էր, իհարկե՝ ոչ»,- հայտարարեց Տիգրան Հակոբյանը և նկատեց, որ դրա պատճառն այն էր, որ 90-ականների պետական հեռուստատեսություն էր՝ սովետական ստանդարտներով:
Ըստ խորհրդի նախագահի, ճաշակների բազմազանությունն ապահովում են հեռուստաընկերություններն ամբողջ կազմով:
«Եթե դրանք չեն հակասում օրենսդրությանը, նորմերինմ ապա մեր հեռուստաընկերություններից ճաշակ պահանջելն օրենսդրական նորմ չէ, որի մասին չարժի խոսել»,- շեշտեց Հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Շիրակում ամբողջ օրը թուրքական ռադիո և ՀԸ-ներ են միացված
- Ինձ կոռեկտ չեք ցիտում. ՀՌԱՀ նախագահը՝ պատգամավորին
- ՀՌՀ-ն լիազորված չէ մոնիթորինգի ենթարկել փոքր համայնքային ընտրությունները
- Կեսգիշերից հետո հիմնի պարտադիր հնչեցումը օրենքից պետք է հանվի. ՀՌԱՀ նախագահ
- ՀՌԱՀ.Հրայր Թովմասյանի մասին տեսանյութում խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը
- Աջաբսանդալ է, հեռուստաընկերություններն առանց որևԷ նորմի հեռարձակվում են. ՀՌԱՀ նախագահ