Փաշինյան. «Բիսեդկաներում» հորդորեք պահպանել հակահամաճարակային կանոնները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվս մեկ այդպիսի տաքսի և նորից շնորհակալություն: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, սիրելի հայրենակիցներ, որ այսօր մեր վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, «բիսեդկաները», բնակելի շենքերի ներսում մեզ հայտնի շփումները՝ հակահամաճարակային կանոնների չպահպանմամբ:
Դարձեք հակահամաճարակային շարժման ակտիվիստ, տարածեք իմացությունը վիրուսի մասին և մեր բոլոր հայրենակիցներին՝ այդ թվուիմ բակերում, թաղամասերում, բնակելի շենքերում, «բիսեդկաներում» հորդորեք պահպանել հակահամաճարակային կանոնները»։