ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող 5-րդ խումբը մեկնել է Սիրիա
Հունիսի 16-ին կայացել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականցանող խմբի հերթափոխը:
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ականազերծողներից և բժիշկներից բաղկացած հերթական խումբը, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ մեկնել է Հալեպ և մինչև հոկտեմբեր այնտեղ կիրականացնի իր առաքելությունը:
Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների 5-րդ խմբի սակրավորները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները:
Իսկ Հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի ականազերծողներն ու բժիշկները, չնայած Սիրայում անցել են COVID-19 թեստավորում, ստացել են բացասական պատասխան և վերադարձել Հայաստան, համաձայն Պարետի որոշման՝ 14 օր կինքնամեկուսանան: