Փաստաբանները հրաժարվել են պաշտպանել Էմբեր Հերդին Ջոնի Դեպի դեմ գործով
Ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդի փաստաբանները, որոնք նախկին ամուսնու՝ դերասան Ջոնի Դեպի դեմ գործում նրա շահերն են ներկայացնում, դադարեցրել են պայմանագիրը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում է The Blast-ը։ Նշվում է, որ իրավաբանները դիմել են դատարան՝ խնդրելով հանել իրենց գործընթացից։ Նրա խոսքերով, այդ որոշումը համաձայնեցված է Հերդի հետ։ Համագործակցության դադարեցման պատճառը նշվել է համաճարակի ընթացքում թանկ գործուղումները։
«Մենք հավատում ենք Էմբերին։ Հպարտ ենք լինել նրա փաստաբանները»,- հայտարարել են իրավաբանները։ Նրանք ասել են, որ այժմ գործող կզբաղվի տեղի փաստաբան՝ Վիրջինիա նահանգից։
Ջոնի Դեպի և Էմբեր Հերդի ամուսնալուծությունն ուղեկցվել է վեճերով ու դատական հայցերով, որոնց ընթացքում դերասանուհին մեղադրել է ամուսնուն բռնաբարության մեջ, իսկ Դեպը պահանջել էր Հերդին վճարել 50 միլիոն դոլար զրպարտության համար։ Դատական գործընթացները դեռ շարունակվում են։